«Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Երկրում համաճարակ է, արտակարգ դրություն, բայց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը և Կապանի լեռնահարստացման կոմբինատն աշխատում են։
Սնունդ կամ բժշկական պարագաներ չեն արտադրում։
Ընդերքն են հոշոտում։
Բայց աշխատում են, որովհետև մաֆիայի շահերն են իրացնում և նրանց գործունեությունը թույլատրված է Պարետի որոշմամբ։ Այդ պատճառով նրանք դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։
Նույն պատճառով Արցախի ընտրությունները չեն չեղարկվում։ Այս դեպքում ևս մաֆիայի շահերը դուրս են օրենքից և վեր են մեր կյանքից ու առողջությունից։
Նույն շարժառիթներով ու տրամաբանությամբ Ամուլսարն էին հանք դարձնում։ Եվ դեռ չեն հրաժարվել այդ մտադրությունից։
Գաղտնիք չէ, որ մեր երկրում մաֆիան օտարի ծնունդ է և/կամ փայ ունի օտարի հետ։
Ո՞ւմ շահերն է պաշտպանում ՀՀ իշխանությունը։
Առայժմ ենթադրություններ չանենք։ Կյանքն ամեն ինչ ցույց է տալու»։
0Comments