Վերջին երկու օրվա ընթացքում Նյու Յորք քաղաքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ բնակիչ է մահանում: Ինչպես tert.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է New York Post-ը, այս մասին վկայում են վիճակագրական տվյալները:
Նշվում է, որ հինգշաբթի և ուրբաթ կորոնավիրուսից 84-ական մարդ է մահացել Նյու Յորքում: Վարակման դեպքերի ցուցանիշը ևս աճում է:
Նյու Յորք նահանգում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը: Նահանգում կորոնավիրուսից մահացել է 728 մարդ:
Նյու Յորքում ամեն 17 րոպեն մեկ կորոնավիրուսից մեկ բնակիչ է մահանում. New York Post
Նյու Յորք նահանգում վերջին տվյալներով վիրուսից վարակվել է 53 318 մարդ, որը կազմում է ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր թվի գրեթե կեսը
0Comments