Արցախի բուժհաստատություններում կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիներ չկան․ Տեղեկատվական շտաբ

ԱՀ առողջապահության նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել
արցախ

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկատվական շտաբին փոխանցել են, որ հանրապետության բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածանքով մեկուսացված քաղաքացիներ չկան:

«ԱՀ առողջապահության նախարարությունից նաև հիշեցնում են, որ առայսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել:

Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության կողմից առաջարկվող միջոցները»,- ասված է շտաբի տարածած հաղորդագրության մեջ։