Ինչու՞ է Մասիս Մայիլյանը հրաժարվել մասնակցել նախագահի թեկնածուների բանավեճին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նկատենք, որ Մասիս Մայիլյանը կարծես թե խուսափում է այնպիսի հաղորդումների մասնակցելուն, որտեղ իր խոսքը պետք է հանպատրաստից լինի

Վաղը` մարտի 29-ին, Արցախի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կկայանա ԱՀ նախագահի թեկնածուների բանավեճը: Նախագահի բոլոր թեկնածուները համաձայնել են մասնակցել բանավեճին բացի Մասիս Մայիլյանից: Հավելենք, որ բանավեճին մասնակցելը սահմանված է օրենքով:

Նկատենք, որ Մասիս Մայիլյանը կարծես թե խուսափում է այնպիսի հաղորդումների մասնակցելուն, որտեղ իր խոսքը պետք է հանպատրաստից լինի։ Այդպիսի դրվագ եղել էր նաեւ հենց ArmLur.am-ի պարագայում, երբ Մայիլյանը ընթացքում հրաժարվել էր մեզ հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, թե պայմանավորվածություն չի եղել։

Մանրամասները` տեսանյութում


Նյութի աղբյուրը՝ armlur.am