Կարանտինը կարող է երկարաձգվել ևս 7 օրով․ Արսեն Թորոսյան

Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի բացառել, որ երկրում հայտարարված կարանտինը կարող է երկարաձգվել ևս 7 օրով:

Ելույթ ունենալով «COVID-19. մարտահրավեր ընդհանուր վախին» առցանց համաժողովին` Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի կողմից կորոնավիրուսների բռնկման դեմ պայքարի համար ձեռնարկվող գործողությունները:

«Հայաստանը սահմանափակումներ է մտցրել` ԱՀԿ-ի, ՄԱԿ-ի եւ այլ միջազգային գործընկերների առաջարկություններին համապատասխան: Երկիրը մեկշաբաթյա կարանտինի մեջ է:

Այն կարող է վերանայվել եւ երկարաձգվել եւս 7 օրով»,- հավելել է նա: