Մեծ Բրիտանիայում առաջարկել են համաշխարհային կառավարություն ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Հինգշաբթի Սաուդյան Արաբիայի նախագահությամբ տեղի կունենա զարգացած եւ զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ հանդիպումը, սակայն Բրաունը հայտարարել է, որ նախընտրելի կլիներ՝ նրա կազմում ընդգրկել նաև ՄԱԿ-ի անվտանգության Խորհուրդը
մեծ բրիտանիա

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունի կարծիքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում պետք է համակարգված գլոբալ պատասխան միջոցներ ձեռնարկվեն:

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը կոչ է արել համաշխարհային կառավարություն ստեղծել՝ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարելու համար, հայտնում է Тhe Guardian-ը:

Գորդոն Բրաունի կարծիքով, համաշխարհային առաջնորդները պետք է ստեղծեն գլոբալ կառավարության ժամանակավոր ձեւ, առողջապահության ոլորտի փորձագետների եւ միջազգային կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ' Covid-19 համաճարակի հետեւանքով առաջացած կրկնակի բժշկական եւ տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար:

Հինգշաբթի Սաուդյան Արաբիայի նախագահությամբ տեղի կունենա զարգացած եւ զարգացող երկրների G20 խմբի վիրտուալ հանդիպումը, սակայն Բրաունը հայտարարել է, որ նախընտրելի կլիներ՝ նրա կազմում ընդգրկել նաև ՄԱԿ-ի անվտանգության Խորհուրդը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսը «այն չէ, ինչը կարելի է հաղթահարել մեկ երկրում։ Պետք են համակարգված գլոբալ պատասխան միջոցառումներ»։

Նա ընդգծել է, որ ներկայիս ճգնաժամը տարբերվում է 2008 թվականի ճգնաժամից, որը «տնտեսական պատճառներ եւ տնտեսական լուծում ունեցող տնտեսական խնդիր էր»:

Կորոնավիրուսն իր հերթին «նախ և առաջ արտակարգ բժշկական իրավիճակ է, եւ դրա լուծման համար անհրաժեշտ են համատեղ գործողություններ»:

«Բայց որքան ավելի շատ եք միջամտում, որպեսզի հաղթահարեք արտակարգ բժշկական իրավիճակը, այնքան ավելի շատ եք վտանգում տնտեսությունը», – կարծում է Բրաունը:

Նա պատմել է, որ իր առաջարկած գլոբալ թիրախային խումբը պայքարելու է ճգնաժամի դեմ երկու ճակատով։ Պահանջվելու են համակարգված ջանքեր՝ պատվաստանյութի որոնման, ինչպես նաեւ արտադրության կազմակերպման, գնումների եւ սպեկուլյատիվ երևույթների կանխարգելման ուղղությամբ:

«Մեզ պետք է աշխատավոր ղեկավարի պես որևէ մեկը», – կարծում է Բրաունը: «Եթե ես դա նորից անելու լինեի, ես կընդլայնեի «G20» կազմակերպությունը, քանի որ ներկա պայմաններում անհրաժեշտ է լսել այն երկրներին, որոնց ամենից շատ է դիպել այդ խնդիրը, այն երկրներին, որոնք իրավիճակը փոխում են դեպի լավը, եւ այն երկրներին, որտեղ վիրուսի մասշտաբային ախտահարման ռիսկ կա, օրինակ, Աֆրիկայում»:

Աղբյուր` Փաստինֆո