Ռուսաստանում կորոնավիրուսը բուժող պրեպարատ են ստեղծել. ՌԻԱ Նովոստի

Դեղամիջոցը մեծ սելեկտիվությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ էֆեկտը բջջի կուլտուրայում եւ արգելակում է նրա ռեպլիկացիան

Ռուսաստանի Բժշկա-կենսաբանական դաշնային գործակալությունը ներկայացրել է դեղամիջոց, կորոնավիրուսային ինֆեկցիայի բուժման համար։ Այս մասին, hraparak.am-ի փոխանցմամբ, հայտնում է գործակալության մամուլի ծառայությունը, ըստ «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության փոխանցման։

Ըստ հրապարակման, «Ֆարմզաշիտա» գիտա-արտադրական կենտրոնը մշակել է բուժման սխեման՝ հիմք ունենալով չինական եւ ֆրանսիական փորձը։ «Դեղամիջոցը մեծ սելեկտիվությամբ արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպատիկ էֆեկտը բջջի կուլտուրայում եւ արգելակում է նրա ռեպլիկացիան, իսկ մեֆլոխինի իմունասուպրեսիվ ազդեցությունը արգելակում է բորբոքային արձագանքի ձեւավորմանը, որը կարող է առաջանալ վիրուսի կողմից։ Ավելացված մակրոլիդային հակաբիոտիկներն եւ սինթետիկ պենիցիլինը ոչ միայն խանգարում են երկրորդային եւ բակտերիալ-վիրուսային սինդրոմին, այլ նաեւ թույլ են տալիս բարձրացնել հակավիրուսային միջոցի կոնցենտրացիան արյան պլազմայում եւ թոքերում»,- ասված է հայտարարությունում։ Ներկայումս մոֆլոխինի հիմքի վրա մշակվում են կորոնավիրուսի բուժման եւ պրակտիկայի արդյունավետ եւ անվտանգ սխեմաներ։