Հռոմի պապը կոչ է արել ճգնաժամը դիտարկել որպես համերաշխության փորձություն․ Reuters

«Մենք գտնվում ենք միևնույն նավակում»․ պապն աղոթել է կորոնավիրուսի համավարակի ավարտի համար

ա

Հռոմի Ֆրանցիսկոս պապն ուրբաթ Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում միայնակ աղոթել է՝ կոչ անելով աշխարհին ճգնաժամը դիտարկել որպես համերաշխության փորձություն և հիմնական արժեքների հիշեցում, գրում է Reuters-ը։ 

«Խավարը պատել է մեր հրապարակները, փողոցներն ու քաղաքները, այն տիրել է մեր կյանքին՝ լցնելով խլացուցիչ լռությամբ ու վշտահար դատարկությամբ, կաթվածահար անելով իր ճանապարհին հանդիպած ամեն բան»,- «Քաղաքին և աշխարհին» (Urbi et Orbi) հանդիսավոր ուղերձի ժամանակ ասել է Հռոմի պապը՝ հավելելով, որ հիմա մարդկությունը գտնվում է միևնույն նավակում։

«Մենք հասկացանք, որ գտնվում ենք միևնույմ նավակում։ Պետք է միասին նավարկենք, մեզնից յուրաքանչյուրը մյուսի մխիթարության կարիքն ունի»,-հայտնել է նա։

Հռոմի պապը նշել է, որ վիրուսը բացահայտել է մարդկանց խոցելիությունն «այն կեղծ և ավելորդ սահմանումների նկատմամբ, որոնց շուրջ մենք կառուցել ենք մեր կյանքը»։

Նա նաև գովաբանել է բժիշկներին, բուժքույրերին, խանութների աշխատակիցներին, հավաքարարներին, ոստիկաններին ու կամավորներին՝ ասելով, որ հենց նրանք և ոչ թե հարուստներն ու հայտնիներն են «կերտում մեր ժամանակների որոշիչ իրադարձությունները»։

Սուրբ Պետրոսի հրապարակը և Վատիկանի թանգարանները փակ են այցելուների համար Իտալիայում կորոնավիրուսային վարակի բռնկման պատճառով: Զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ եկեղեցական ծառայություններն, արգելված են։ 

Իտալիայում հաստատվել է կորոնավիրուսի 86 498 դեպք, որոնցից 9134-ը՝ մահվան ելքով։

Վերջին տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսով պայմանավորված հիվանդությունից մահացածների թիվն ամբողջ աշխարհում գերազանցել է 600 000-ը։ Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 27 417-ի, ապաքինվածներինը՝ 133 426-ի:

Pope holds dramatic solitary service for relief from coronavirus ...

Pope holds dramatic solitary service for relief from coronavirus ...