Ուհանում վերականգնվել է մետրոյի աշխատանքը. «Жэньми́нь жиба́о»

Այդ ժամանակ, բացի մետրոյից, Ուհանում դադարեցվել էր նաեւ հանրային տրանսպորտի մյուս տեսակների գործունեությունը նույնպես

ուհան

Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղից սկսվեց նոր տիպի կորոնավիրուսի տարածումը, վերսկսվել է մետրոյի աշխատանքը։ Այս մասին հայտնում է «Ժենմին Ժիբաո» պարբերականը։

Մետրոյի աշխատանքը դադարեցվել էր կորոնավիրուսային համաճարակի ֆոնին։

Այդ ժամանակ, բացի մետրոյից, Ուհանում դադարեցվել էր նաեւ հանրային տրանսպորտի մյուս տեսակների գործունեությունը նույնպես։

Նշենք, որ ներկայումս արդեն գործում է մետրոյի 184 կայարան։ Մետրոյում տեղադրված են թերմովիզորներ, որոնք բացահայտում են կորոնավիրուս ունեցող քաղաքացիներին։