Իտալիայից վերադարձած և մեկուսացված մեր հայրենակիցներն իրենց լավ են զգում. Արսեն Թորոսյան

Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր մեկուսացված քաղաքացիների պահման վայրեր իր այցելություններն ավարտել է Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանում, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած ՀՀ քաղաքացիները:

Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է նախարարը:

«Այսօրվա վերջին կետը Դիլիջանից մի փոքր հեռավորության վրա գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանն էր, որտեղ արդեն 12 օր է ապրում են Իտալիայից վերադարձած մեր հայրենակիցները։

Նրանցից բոլորը վաղը կթեստավորվեն և ըստ դրա արդյունքների կա՛մ տուն կգնան, կա՛մ կշարունակեն մնալ հսկողության տակ։

Ամեն դեպքում բոլորը իրենց լավ էին զգում և բարձր տրամադրություն ունեին»,-ասված է Արսեն Թորոսյանի գրռման մեջ։