Իմ ժողովրդին ոչինչ չի սպառնում, քանի որ շատերն արդեն հիվանդացել են կորոնավիրուսով. Բրազիլիայի նախագահ. The Guardian

Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2985 դեպք, մահացել է 77 մարդ, բուժվել է 6 մարդ

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն խոսել է երկրում տարածված կորոնավիրուսի նկատմամբ ժողովրդի դիմադրողականության մասին: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

Բրազիլիայի նախագահը վստահ է, որ իր ժողովրդին ոչինչ չի սպառնում, քանի որ շատերն արդեն հիվանդացել են կորոնավիրուսով, և, հետևաբար, ուժեղ իմունիտետ են ձեռք բերել, որն օգնում է վիրուսի դեմ պայքարում: Նա օրինակ է բերել որոշ քաղաքացիների, ովքեր «ցատկում են կոյուղատարի մեջ և նրանց հետ ոչինչ չի պատահում»:

Ընդհանուր առմամբ, Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 2985 դեպք, մահացել է 77 մարդ, բուժվել է 6 մարդ: