1-ը վճարում է 6-ի փոխարեն. տաքսու վարորդները գտել են գումար աշխատելու ելքը

Անհատ տաքսու վարորդները մայրաքաղաքում սկսել են գրեթե կրկնակի գումար պահանջել ուղևորափոխադրման համար, սակայն պահպանելով պարտադիր պահանջը, նրանք թույլ չեն տալիս, որ մեքենայում մեկ մեծահասակից ավելի մարդ նստի

1-ը վճարում է 6-ի փոխարեն. տաքսու վարորդները գտել են գումար աշխատելու ելքը

Ամբողջ երկրի տարածքում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության պայմանների խստացման մեջ է մտնում նաև այն, որ միջմարզային տրանսպորտի շահագործումն արգելված է, մայրաքաղաքում շատ երթուղիներ չեն աշխատում, իսկ մարդատար մեքենաներում էլ բացի վարորդից իրավունք ունի գտնվել մեկ չափահաս ուղևոր:

Այս իրավիճակից սակայն տաքսու վարորդները ելքը գտել են: Անհատ տաքսու վարորդները մայրաքաղաքում սկսել են գրեթե կրկնակի գումար պահանջել ուղևորափոխադրման համար, սակայն պահպանելով պարտադիր պահանջը, նրանք թույլ չեն տալիս, որ մեքենայում մեկ մեծահասակից ավելի մարդ նստի: Ի տարբերություն անհատ տաքսիների, հավելվածներով աշխատող տաքսիների դեպքում սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել, քաղաքացիները կարող են հավելվածների միջոցով նույն գումարով, ինչպես նախկինում էր, տաքսի պատվիրել: 

Երևանից մարզեր ուղևորափոխադրում իրականացնող անհատ տաքսու վարորդները ևս գտել են ելքը: Քանի որ այս օրերին երթուղայիններ չեն գործում, իսկ մարդկանց անհրաժեշտ է ուղևորվել մարզ, նրանք հավանական է, որ ավել գումար կվճարեն: Այս հանգամանքը հաշվի առնելով էլ տաքսու վարորդները մեկ ուղևորից վերցնում են 6 հոգու գումար և միայն մեկ հոգու տեղափոխում են: Այսպիսով տաքսու վարորդը չի տուժում և պարետի որոշումը չի խախտում, իսկ ուղևորը ստիպված է վճարել 6 անգամ ավելի շատ գումար: 

 

Նյութի աղբյուրը՝ armdaily.am