«Իմ քայլ»-ական ԱԺ աշխատակիցը հեռացրել է սկանդալային գրառումը

Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հրաչյա Հարությունյանի մեկ այլ գրառում, որտեղ նա նշում է, թե իտալացիները կորոնավիրուսին երգով կհաղթեն, հայերը՝ «քրֆելով»

ԱԺ աշխատակից, ՔՊ կուսակցության աշխատակից Հրաչյա Հարությունյանն, ով սկանդալի կենտրոնում էր հայտնվել իր հայհոյախառն գրառման համար, հեռացրել է գրառումն իր ֆեյսբուքյան էջից:

Օգտատերերը, սակայն, չեն դադարում նրա էջը ողողել նմանատիպ գրառումներով:

Օգտատերերի աչքից չի վրիպել նաև Հրաչյա Հարությունյանի մեկ այլ գրառում, որտեղ նա նշում է, թե իտալացիները կորոնավիրուսին երգով կհաղթեն, հայերը՝ «քրֆելով»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ նա հայհոյել էր կառավարությանը քննադատողներին: