Վերադարձի համար կա 2 օր. Ուկրաինան իր քաղաքացիներին ժամկետ է տվել

Նա կոչ է արել երկրի քաղաքացիներին, ովքեր դեռ արտերկրում են, երկու օրվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա կամ սահմանափակումների ժամին մնալ այնտեղ․ «Ինքնաթիռները կժամանեն մեր մոտ մինչև ուրբաթ»

Ուկրաինայի իշխանությունները շաբաթ օրը՝ մարտի 28-ին, ամբողջությամբ կփակեն օդային հաղորդակցությունը և գնացքով սահմանային անցումը: Այս մասին հայտարարել է երկրի ՆԳ նախարար Արսեն Ավակովը:

Նա կոչ է արել երկրի քաղաքացիներին, ովքեր դեռ արտերկրում են, երկու օրվա ընթացքում վերադառնալ Ուկրաինա կամ սահմանափակումների ժամին մնալ այնտեղ․ «Ինքնաթիռները կժամանեն մեր մոտ մինչև ուրբաթ:

Շաբաթ օրը դադարեցվելու է ցանկացած օդային հաղորդակցություն, ինչպես նաև գնացքների երթևեկությունը: Վերադարձի համար կա երկու օր»,-ասել է Ավակովը: