Իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը «լայքել» է հայհոյանք պարունակող ֆեյսբուքյան գրառումը

Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որա՞կ է. Անի Սամսոնյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում գրում է.

«Իշխանությունը պայքարում է ատելության և անհանդուրժողականության դեմ, չէ՞: Եվ սա օրենսդիր մարմնում աշխատողի ասելիք և որա՞կ է:

Այնինչ շատ արժանի և դաստիարակված մարդիկ աշխատանք են փնտրում: Իսկ սույն անձը աշխատում է Աժ-ում և այս հարթակում հակահիգիենիկ, կեղտոտ հայհոյանքներով վարքագիծ է ցուցաբերում, պատգամավորն ու Լոռու մարզպետն էլ լայքում են»:

Նշենք, որ հայհոյանք պարունակող գրառման հավանողներից է նաև ԱԺ իմքայլական պատգամավոր Հովիկ Աղազարյանը: