Խաչատուրովը չի ներկայացել «Ապրիլյան հանձնաժողովի» նիստին․ փոխարենը ուշագրավ նամակ է ուղարկել

Ստացած նամակը առաջիկայում կհրապարակեն

«Հրապարակը» գրում է․ 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովը, ինչպես ավելի վաղ գրել էին, «հարցաքննության» ծանուցագիր էր ուղարկել ԶՈւ շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովին։

Մենք տեղեկացանք, որ նշանակված նիստը երեկ էր, սակայն Խաչատուրովը չի ներկայացել նիստին, փոխարենը մեզ ասացին, որ ուշագրավ պարզաբանում է ուղարկել, թե ինչու է հրաժարվում մասնակցել, թե ինչ բովանդակությամբ, մեզ առայժմ ճշտել չի հաջողվել:

Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը կտրականապես հրաժարվեց այս թեմայով որեւէ մեկնաբանություն տալ: Այդուհանդերձ, հանձնաժողովի մեր աղբյուրը փոխանցեց, որ ստացած նամակը առաջիկայում կհրապարակեն: