Ճապոնիայում հայտարարել են կորոնավիրուսի տարածման նոր ալիքի մասին

Վարչապետը երկրում կարող է արտակարգ դրություն մտցնել

Տոկիոյում կորոնավիրուսի համաճարակի նոր ալիք է բռնկվել. մեկ օրում գրանցվել է ավելի քան 45 մահ: Այս մասին Թերթ․am-ի փոխանցմամբ տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Նշվում է, որ մարտի 26-ի դրությամբ երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 1314 դեպք:

«Ես ասել եմ վարչապետ Աբեին, որ կորոնավիրուսի լայն տարածման բարձր ռիսկ կա»,-հայտարարել է Ճապոնիայի առողջապահության նախարար Կացունոբու Կատոն Սինձո Աբեի և էկոնոմիկայի նախարար Յասուտոշի Նիսիմուրայի հետ հանդիպումից հետո:

Նշվում է, որ հիվանդության՝ լուրջ վտանգ ներկայացնելու և տնտեսության վրա ազդելու դեպքում վարչապետը երկրում կարող է արտակարգ դրություն մտցնել: