Պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ այնպիսի գին սահմանվի, որը չի կարող շուկայական լինել

Դա նաև լավ է հյուրանոցների համար, որոնք այսօր դատարկ են

«Մենք մեր հիվանդանոցային հզորությունները ճիշտ կառավարելու խնդիր ունենք և հիվանդանոցներում կան պացիենտներ, որոնք բուժում չեն ստանում և հիվանդանոցում նրանց գտնվելը արդարացված չէ: Մենք ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որ այդ հայրենակիցներին տեղափոխենք այնտեղ՝ ապահովելով սնունդը և այլ կարիքներ»,- ասաց Փաշինյանը և նշեց, որ դա նաև լավ է հյուրանոցների համար, որոնք այսօր դատարկ են:

Վարչապետը նշեց, որ մտածում են նաև հյոււրանոցային բիզնեսին ինչպես աջակցեն և պետք է բանակցել հյուրանոցների հետ, որ շուկայական գին չառաջարկեն, թեև հիմա շուկայական գին չկա:

«Կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ կորոնավիրուսի տարածման վատագույն սցենարը չէ, այլ տեղի է ունենում աշխարհում արձանագրված լավագույն սցենարներին մոտ սցենարներով, եթե իհակե մեզ հաջողվի իրավիճակը պահել հսկողության տակ»,-ասաց նա և նշեց, որ այլ երկրներում թվերը երկրաչափական պրոգրեսիայով են աճում, մեզ մոտ այդպիսի աճ չկա: