Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել. Փաշինյանը դիմել է քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այդ ամենն արվում է բացառապես բոլորիս անվտանգության համար, որևէ այլ շարժառիթ չկա. վարչապետ

Ուզում եմ բոլորիցդ ներողություն խնդրել, որ մենք ստիպված ենք, պարետատունը ստիպված էր մտցնել սահմանափակումներ: Այս մասին այսօր՝ մարտի 26-ին Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ ըմբռնումով եք մոտենում եւ բարձր կարգապահությամբ պահում եք պարետատան սահմանած կանոնները: Այդ ամենն արվում է բացառապես բոլորիս անվտանգության համար, որևէ այլ շարժառիթ չկա:

Իհարկե, շատերս տուժում ենք այս իրավիճակից, նաեւ մեր տնտեսական իրավիճակը, մեր քաղաքականությունը նույնպես տուժում է, բայց այսօր մեր ամենակարեւոր խնդիրը կորոնավիրուսի համաճարակը հաղթահարելն է, որից հետո ձեռքներս քշտած անցնեք մեր նոր ապագայի կառուցմանը, ավելի երջանիկ, ավելի վստահ, ավելի հզոր ապագայի ու ներկայի կառուցմանը»,-ընդգծել է նա:

Վարչապետը հավելեց, որ այսօր կայանալու է ՀՀ կառավարության հերթական նիստը, որտեղ կքննարկեն 5 ճգնաժամային փաթեթները: