Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա․ ԿԳՄՍ նախարար

Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքում տեղեկացրել է, որ «կարևոր զրույց» ունի ուսուցիչների հետ մարտի 25-ին, ապա շնորհակալություն է հայտնել նրանց՝ կատարած ահռելի աշխատանքի համար:

«Սիրելի ուսուցիչներ, մարտի 25-ին ժամը 21:00-ին կարևոր խոսակցության անհրաժեշտություն կա:

Մինչ այդ այս ու այն կողմից ձեզ ուղարկվող տեղեկատվությունը պարզապես բանի տեղ մի դրեք։
Այս մեկ շաբաթվա ընթացքում հսկայական գործ եք արել, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում:

Վաղվա շտկումներից ու հստակեցումներից հետո ավելի հեշտ ենք առաջ շարժվելու».- գրել է նախարարը: