Խորհուրդներ՝ որոնք կօգնեն ընտանիքը չվտանգել մեկուսացման կամ ինքնամեկուսացման ժամանակ

Ինքնամեկուսացումը կարող է բացասաբար ազդել հատկապես նոր ամուսնացածների, եւ փոքր երեխա ունեցող ընտանիքների վրա
ընտանիք

Հոգեբան Նատալյա Ինչենկոն «Սպուտնիկ»-ի հետ զրույցում ներկայացրել է մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ընտանիքը չվտանգել մեկուսացման կամ ինքնամեկուսացման ժամանակ։

Հոգեբանի խոսքերի համաձայն, ինքնամեկուսացումը կարող է բացասաբար ազդել հատկապես նոր ամուսնացածների, եւ փոքր երեխա ունեցող ընտանիքների վրա, ինչպես նաեւ, այն զույգերի, որոնց հարաբերություններում ի հայտ են եկել խնդիրները։

Մասնագետը երեք կարեւոր կանոն է առանձնացրել, որոնք կօգնեն խուսափել հարաբերություններում ճգնաժամային իրավիճակից՝ մեկուսացման կամ ինքնամեկուսացման ընթացքում։

Նախ, պետք է, որպեսզի զույգերից յուրաքանչյուրը փորձի իր ուշադրությունը կենտրոնացնել ոչ թե մյուսի վրա, այլ ինչ որ ուրիշ բանի, ասենք նոր հոբբիի։ Դա կարող է լինել նաեւ վիրտուալ տուրերը, օնլայն դասընթացները, կամ օնլայն ներկայացումները։

Բացի այդ, զույգերը պետք է պահպանեն իրենց անձնական տարածքը, այսինքն ունենալ տարածք, որտեղ կարելի է մնալ մենակ։

Չպետք է մոռանալ նաեւ համատեղ ժամանցի մասին՝ լինի դա ֆիլմի դիտում, ինչ որ ճաշատեսակի համատեղ պատրաստում, մարզումներ եւ այլն։