Չարաշահել է պաշտոնական դիրքն ու յուրացրել 233 մլն․ դրամ արժողությամբ անշարժ գույքը

Խոսքը Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է

Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ Երևան քաղաքի համայնքներից մեկի ղեկավարի, այնուհետև Երևանի քաղաքապետի պաշտոնները զբաղեցրած անձը, չարաշահել է պաշտոնական դիրքն ու յուրացրել է առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքը՝ 233 470 000 դրամ արժողությամբ:

Խոսքը Երևանի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է:

ԱԱԾ-ն չի նշում տվյալ պաշտոնյանի անունը, բայց դատելով մամուլում առկա հրապարակումներից և հաղորդագրությունում՝ նրա պաշտոնավարման վերաբերյալ զետեղված տվյալներից, խոսքը Երևանի Կենտրոն համայնքի նախկին թաղապետ (2008 թվական), մայրաքաղաքի նախկին քաղաքապետ (2009 թվական) Գագիկ Բեգլարյանի մասին է: «Հրապարակ»