Վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի ու ժողովրդի անվտանգությունը․ Վիտալի Բալասանյան

Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար

Արցախի նախագահի թեկնածու, Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանն ու «Արդարություն» կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակում շարունակում են հանդիպումներն ընտրողների հետ։

Նոր կորոնավիրուսի տարածման հնարավոր վտանգով պայմանավորված՝ դրանք ընթանում են անհատական մոտեցմամբ։ Բալասանյանն անհատական հանդիպումներ է ունենում տարբեր հարցերով հետաքրքրված արցախցիների համար։

Մարտի 23-ին Վիտալի Բալասանյանն այցելել է Քոլատակ, Վանք, Առաջաձոր, Ծմակահող, Հովտաշեն, Նոր Մարաղա, Ներքին Հոռաթաղ համայնքները և Մարտակերտ քաղաք: Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վիտալի Բալասանյանն ասել է. «Մենք շատ բարձր գին ենք վճարել անկախության համար, այս հողում ապրելու հնարավորության համար։ Ինչպես և մարտի դաշտում, այնպես էլ հիմա՝ վստահ եմ, որ կարող եմ երաշխավորել մեր երկրի, մեր ժողովրդի անվտանգությունը և երաշխավորել արդարության հաստատումը»։