Ռուսաստանն արգելեց բոլոր տեսակի հացահատիկային արտադրանքների արտահանումը

Միշուստինը հրահանգել է առաջարկ նախապատրաստել դեղերի, առաջին անհրաժեշտության արտադրանքների և ապրանքների արտահանումը սահմանափակելու նպատակահարմարության մասին

«Ռոսսելխոզնադզորը» ժամանակավոր սահմանափակումներ է կիրառում բոլոր տեսակի հացահատիկային արտադրանքների արտահանման համար 10 օր ժամկետով: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, այս մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարը:

«Անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության հարցով դաշնային ծառայությունը մարտի 20-ից 10-օրյա ժամկետով ժամանակավոր արգելք է սահմանում բոլոր տեսակի հացահատիկային արտադրանքների արտահանման համար մինչև հատուկ հրահանգներ կստացվեն ՌԴ պետական խորհրդից, որը կարգավորում է կորոնավիրուսի տարածման կանխումը ՌԴ տարածքում»,- ասվում է փաստաթղթում:

Մարտի 23-ին ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը հրահանգել է առաջարկ նախապատրաստել դեղերի, առաջին անհրաժեշտության արտադրանքների և ապրանքների արտահանումը սահմանափակելու նպատակահարմարության մասին: