Իրանը հայտնել է կորոնավիրուսի բուժման դեղամիջոցի առաջիկա արտադրության մասին

Դեղամիջոցի հումքը ներմուծվել է երկիր, ներկայում այն մաքսազերծվում է, մենք կարող ենք երկու օրում պատրաստել այդ դեղամիջոցը երկրում. պաշտոնյա

Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների տարածման վարչության նախագահ Ալի Ռազազանը ասել է, որ նոր հակավիրուսային դեղամիջոցի հումքը, որն օգտագործվել է Չինաստանում, առաջիկա օրերին կներկրվի երկիր եւ այնտեղ կարտադրվի, հայտնում է ԻՌՆԱ-ն։

«Հակավիրուսային դեղամիջոցը, որը մենք դեռեւս չենք կարող անվանել, պատրաստվել և օգտագործվել է Չինաստանում, եւ հաջողությամբ բուժել է պացիենտներին։ Դեղամիջոցի հումքը ներմուծվել է երկիր, ներկայում այն մաքսազերծվում է։ Մենք կարող ենք երկու օրում պատրաստել այդ դեղամիջոցը երկրում»,- ասել է նա։

«Դա ինքնուրույն հակավիրուսային դեղամիջոց է, որը ստեղծվել եւ փորձարկվել է Չինաստանում, եւ կորոնավիրուսի բուժման ժամանակ այն կարելի է օգտագործել այլ հակավիրուսային դեղամիջոցների հետ միասին»,- նշել է նա։