Ի գիտություն. ընդլայնվել է Հայաստանի և Իրանի միջև ապրանքների փոխադրման ցանկը

Փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները

«ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ ընդլայնվել է Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև բեռնաշրջանառության բացառությունների ցանկը:

Մարդասիրական օգնության շրջանակներում փոխադրվող լրացուցիչ ապրանքների և դրանց փոխադրման ընթացակարգի սահմանման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարության 2020 թվականի փետրվարի 24-ի որոշման մեջ հերթական փոփոխություններն են արվել, որոնցով թույլատրվում է երկու երկրների միջև տնտեսական նշանակություն ունեցող ապրանքների փոխադրումը:

Ընդ որում, հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։

Մնացած ապրանքների փոխադրումը թույլատրվում է ՀՀ Պետական Եկամուտների Կոմիտեի կողմից՝ հաշվի առնելով «Մեղրի» անցումային կետի բացթողումային հնարավորությունները և փոխադրվող ապրանքատեսակների չափաքանակներն ու առանձնահատկությունները։

Նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է հետևյալ եղանակներով՝

● փոխաբեռնման ենթակա ապրանքները փոխաբեռնվում են կամ Մեղրիի անցումային կետի տարածքում կամ «Ագարակ Տերմինալ ՍՊԸ» մաքսային հսկողության տարածքում

● փոխաբեռնման ոչ ենթակա ապրանքների ՀՀ տարածքով տեղաշարժը և բեռնաթափումից հետո տրանսպորտային միջոցի վերադարձը ԻԻՀ համակարգվում և հսկվում է ՀՀ Ոստիկանության կողմից՝ հաշվի առնելով ՀՀ առողջապահության նախարարության ցուցումներն ու առաջարկությունները»։

 

 

 

Ապրանքի նկարագրություն

 

 

 

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ

Խմորիչներ (ակտիվ կամ ոչ ակտիվ). այլ մեռած միաբջիջ միկրոօրգանիզմներ (բացի 3002 ապրանքային դիրքում նշված պատվաստանյութերից). հացաթխման պատրաստի փոշիներ 2102
Ծխախոտ և ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 24
Բնական գրաֆիտ 2504
Ավազ, ոչ 26 խմբի մետաղաբեր ավազ 2505
Կավիճ 2509
Դոլոմիտ՝ չկալցինացված 2518100000
Գիպս, անհիդրիդ 2520
Կիր` չհանգած, հանգած և հիդրավլիկ 2522
Ցեմենտ՝ սպիտակ, արհեստականորեն ներկած կամ չներկած 252321
Ստեատիտ՝ բնական, տալկ 2526
Դիիզելային վառելիք 271019
Երկաթի օքսիդ եւ հիդրօքսիդ; հանքային ներկանյութ 2821
Սուլֆիդներ. պոլիսուլֆիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով 2830
Ածխաջրածիններ ցիկլային 2902
Սպիրտներ ապացիկլային եւ դրանց ածանցյալներ 2905
Թթուներ ոչ պարբերական միակարբոն հագեցած և դրանց ածանցյալներ 2915
Միացություններ` կարբօքսամիդային, ածխաթթվի ամիդային 2924
Այլ ներկեր և լաքեր քիմիապես մոդիֆիկացված բնական պոլիմերների հիմքով 32089099
Պատրաստի չորացիչներ 3211
Փայլաթիթեղ դրոշմատպման համար 32121000
Տպագրական ներկ 32151990
Լվացող  և մաքրող միջոցներ 3402
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից բիակսալ ուղղվածության 39202021090
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ այլ բարդ պոլիեթերներից 39206939
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պրոպիլենի պոլիմերներից 39202090
Սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ պոլիամիդներից 39209219
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող գլանափաթեթներով 48101330
Թեթևաքաշ կավճապատ թուղթ 48102200
Թուղթ և ստվարաթուղթ գրելու, տպագրության կամ գծագրական այլ նպատակներով օգտագործվող՝ թերթերով, որոնց կողմերից մեկի չափը 435 մմ-ից ավելի չէ, իսկ մյուսը բացված վիճակում 297 մմ-ից ավելի չէ 48101930
Սինթետիկ մանրաթելեր՝ սանդերքագզման կամ սանրագզման չենթարկված կամ մանելու համար այլ նախապատրաստում չանցած 5503
Արհեստական մանրաթելեր՝ չմշակված մանելու համար 5504
Չգործված կտորեղեն` ներծծված կամ չներծծված, պատվածով կամ առանց պատվածքի, երկտակված կամ չերկտակված. 5603
Պարկեր և տոպրակներ՝ փաթեթավորման համար 6305
Ապակյա միկրոգնդիկներ 1 մմ-ից ոչ ավել տրամագծով 701820
Երկաթահամահալվածք 7202
Մետաղկան տարաներ ներկերի համար 20լ տարրողությամբ 73102910000
Ցինկի մանրափոշի, փոշի և թեփուկներ՝ 7903
Մեքենաներ ֆլեքսոգրաֆիական տպագրության համար 84431600
Հեղուկացիր հոտավետ և նման հիգիենիկ հեղուկացիր; աղվափնջիկ և խծուծ` հարդարման քսուկի 9616