Հայաստանից բացի ո՞ր երկրներում է արտակարգ դրությունը զուգորդվում գրաքննությամբ

Ուսումնասիրված երկրներից միայն Ռումինիայի և Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ

Ինչպես հայտնի է, մարտի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկրում հայտարարեց արտակարգ դրություն՝ պայմանավորված Նոր կորոնավիրուսի պանդեմիկ տարածման հետ:

Որոշմամբ սահմանափակվեցին մի շարք իրավունքներ, այդ թվում` խոսքի ազատությունը: Մարտի 19-ի որոշմամբ գրաքննությանը վերաբերող հատվածը որոշակիորեն փոփոխվեց:

  Առայժմ չքննարկելով որոշմամբ սահմանված գրաքննության հետևանքները (այդ թվում՝ իշխանության տարածած տեղեկատվության նկատմամբ հանրային վստահության առումով), «Իրազեկ քաղաքացիների միավորումը» որոշեց ուսումնասիրել այլ երկրներում Նոր կորոնավիրուսով պայմանավորված արտակարգ դրությամբ խոսքի ազատության սահմանափակումները:   Այս պահին ուսումնասիրվել է 13 երկիր։

Այս երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով և իրավական ակտերով։   Ուսումնասիրված երկրներից միայն Ռումինիայի և Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ (Հոնդուրասին անդրադարձել է նաև CPJ-ին՝ լրագրողների պաշտպանության կոմիտեն)։  

Առանց որևէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում:   Իսկ Պորտուգալիայի դեպքում նույնիսկ ավելին՝ որոշմամբ հատուկ նշվում է արտակարգ դրության ժամանակ խոսքի ազատության սահմանափակման անթույլատրելիության մասին։  

Ստորև՝ մարտի 20-ի դրությամբ ուսումնասիրված երկրների ցանկը (որոշումների ամսաթվերով և հղումներով):

  ԱՄՆ– 13/03/2020

Իտալիա– 31/01/2020

Իսպանիա– 14/03/2020

Ղազախստան– 15/03/2020

Բուլղարիա– 13/03/2020

Ռումինիա– 16/03/2020

(Տես՝ 54-ն իր ենթակետերով`գրաքննության մասին)

Հունգարիա– 11/03/2020 (Տես՝ նաև այստեղ և այստեղ)

Չեխիա– 12/03/2020 Սլովակիա16/03/2020 (Տես՝ նաև սա)

Սերբիա– 15/03/2020

Պորտուգալիա– 18/03/2020 (Տես՝ կետ2-ը, որը հատուկ շեշտում է, որ արտակարգ իրավիճակը չի կարող անդրադառնալ խոսքի ազատության վրա)

Հոնդուրաս– 18/03/2020

Մակեդոնիա– 18/03/2020

Ուսումնասիրությունը շարունակվում է:

Ցանկն առավել ամբողջական վիճակում ունենալուն պես՝ կհրապարակենք այն:  

«Իրազեկ քաղաքացիների միավորում»