«Հրապարակը» գրում է․ «Երեկ փորձեցինք մոնիտորինգ անել, թե հայաստանյան էլիտայից ովքեր են մասնակցել նախորդ օրվա համահայկական աղոթքին։
Հոգևոր դասն ու հավատացյալները վրդովված են, որ նույն ժամին վարչապետն ուղիղ եթերում հարցազրույց է տվել։
«Կարող ենք, չէ՞, մտածել, որ պատահական չէր, որովհետև աղոթքի ժամի և օրվա մասին շատ կանխավ էր հայտարարվել»,- ասաց էջմիածնի միաբանը:
Մասնակցե՞լ եք աղոթքին` ՖԲ-ով հարցրեցինք նախարարներին․ ԿԳՄՍ նախարարը կարդաց՝ չարձագանքեց, Արսեն Թորոսյանը չկարդաց: ԱԳՆ-ում տեղյակ չեն եղել, որ նման «միջոցառում» կա, իսկ Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանն ասաց․ «Մենք այդ ժամին աշխատանքային քննարկման էինք»։
Ի՞նչ էիք քննարկում ժամը 7-ին։ «Կարևոր հարցեր»: Կարող էիք, չէ՞, մի 5 րոպեով ընդհատել․ «Տեղյակ չենք եղել»: Եթե տեղյակ լինեիք, կաղոթեի՞ք։ «Կարծում եմ՝ պարոն Միրզոյանի վերջին ելույթում այդ հարցի պատասխանը կգտնեիք. նա ասաց` Աստված պահապան բոլորիս»,-գրում է թերթը։
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
0Comments