Պարացետամոլ, Իբուպրոֆեն կիրառել՝ միայն բժշկի ցուցումով. նախարարությունը զգուշացնում է

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին

Հարգելի քաղաքացիներ,

հորդորում ենք գրիպանման ախտանշանների դեպքում անմիջապես դիմել Ձեզ սպասարկող ԱԱՊ (առողջության առաջնային պահպանման օղակ) բժշկին և չզբաղվել ինքնաբուժմամբ:

Կարևոր է իմանալ, որ ներկայումս գոյություն չունեն հավաստի փաստեր, որոնք վկայում են կորոնավիրուսային հիվանդության բուժման դեպքում Արբիդոլի և նմանատիպ դեղերի կիրառման արդյունավետության մասին:

Իսկ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերը, օրինակ` Պարացետամոլ, Իբուպրոֆեն և այլն, անհրաժեշտ է կիրառել բժշկի ցուցումով:

Առողջապահության նախարարություն