Ես ամեն օր աշխատում եմ, չեմ թագավորում. հատված Պուտինի հարցազրույցից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պուտինի կարծիքով՝ «ցարը նա է, ով նստում է, վերևից նայում ու ասում. «Կհրամայեմ և այնտեղ ինչ-որ բան կանեն», իսկ ինքը միայն գլխարկներ է փորձում ու իրեն հայելու մեջ է նայում»

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայն չէ այն մարդկանց հետ, ովքեր իրեն ցար են անվանում: «Ցարը նա է, ով հրամաններ է տալիս, իսկ նախագահն աշխատում է ամեն օր»,-tert.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ:

«Դա չի համապատասխանում իրականությանը: Ես ամեն օր աշխատում եմ, չեմ թագավորում»,-ասել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում նրան, որ իրեն ցար են անվանում:

Պուտինի կարծիքով՝ «ցարը նա է, ով նստում է, վերևից նայում ու ասում. «Կհրամայեմ և այնտեղ ինչ-որ բան կանեն», իսկ ինքը միայն գլխարկներ է փորձում ու իրեն հայելու մեջ է նայում»:

Պուտինը, որը բարձրագույն պետական պաշտոններն է զբաղեցնում արդեն 20 տարի, խոստովանել է, որ «իր մտքով անգամ չի անցել», որ ինքը կարող է իշխանության լինել այսքան երկար ժամանակ:

«Ես ընդհանրապես չէի մտածում, որ այստեղ կլինեմ:  Իմ մտքով անգամ նման բան չի անցել և չէր էլ կարող անցնել»,-ասել է ՌԴ նախագահը:

Պուտինը նշել է նաև, որ 2008 թվականին չգիտեր, որ կվերադառնա նախագահի պաշտոնին, բայց չէր բացառում այդ հնարավորությունը: