25 մլրդ դրամ կտրամադրվի՝ բիզնեսին աջակցելու համար․ տեսանյութ

25 մլրդ դրամի սոցաջակցության փաթեթ կլինի, և մոտ 80 մլրդ դրամի հիմնադրամ կունենանք

Հույս ունեմ, որ բոլորդ վճռական եք, որ այս դժվար պահին մենք պետք է գրագետ քայլերով գնանք առաջ և այս ճգնաժամի արդյունքում պետք է ՀՀ-ն, Արցախը, հայ ժողովուրդը ավելի ուժեղացած դուրս գան: Այս մասին կառավարության հերթական նիստին, մինչ օրակարգին անցնելը հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին:

Նա տեղեկացրեց, որ երեկ կառավարությունում քննարկել են հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը և որոշումը միանշանակ է եղել: «Մենք մեր առջև խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական վիճակը, որքան էլ այն լավն էր ՀՀ-ում, մենք մեր առջև խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվել հետճգնաժամային վիճակի նկատմամբ դիրքավորվելիս, և այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, պետք է իրականացնենք զարգացման ծրագրեր, ավելի կենտրոնանանք որդեգրած բարեփոխումների վրա, լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը և այդ աջակցությունը պետք է զարգացման տրամաբանություն ունենա»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ հասկանալի է,որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ է իր հետ բերելու: «Մենք պետք է առերեսվենք և համարժեք քայլեր ձեռնարկենք այդ մարտահրավերների կապակցությամբ, բայց շատ կարևոր է, որ դրանք լինեն արդյունավետ, հասցեական արդար, որովհետև մենք պետք է հիշենք ճգնաժամային վիճակի սոցիալական ծրագրերը և դրանց հետևանաքները, երբ սոցիալական օգնությունները կենտրոնանում են մի քանի տեղում և ստվերային հարստացման պրոցեսներ են տեղի ունենում։ Այս երևույթները պետք է բացառենք: Մենք հստակ արձանագրում ենք՝ 25 միլիարդ դրամ հրատապ բիզնեսին աջակցություն ցուցաբերելու փաթեթ կգործարկենք, ևս 25 միլիարդ դրամի սոցիալական աջակցության փաթեթ կունենանք պատրաստ, որը կօգտագործվի՝ ըստ անհրաժաշտություն, և մոտավորապես 80 միլիարդ դրամի հիմնադրամ կունենանք, որը նպատակադրված կլինի տնտեսության վերաձևավորմանը, կարգաբերմանը՝ հետճգնաժամային ժամանակների պարամետրերին համապատասխան»,-ասաց նա:

Վարչապետը պարզաբանեց, որ այսպիսով ճգնաժամային վրակային պորտֆելներ են առաջարկում բիզնեսին, ըստ որի՝ ֆինանսավորման 50 տոկոսը իրականացնում են առևտրային բանկերը և վարկային կազմակրպությունները և մինչև 50 տոկոսը ֆինանասվորում է կառավարությունը։ Կառավարության տված ֆինանսավորումն անտոկոս է, իսկ վարկային կազմակերպությունների տոկոսները սուբսիդավորում է կառավարությունը, այսինքն՝ տնտեսվարողը 0 տոկսով ֆինանասվորում է ստանում: Նա նշեց, որ դրանք կարող են օգտագործվել աշխատավարձերի, դրանց գծով հարկերի վճարման, երկրորդ՝ հումքի գնման և ներմուծոում, արտադրությունը կազմակերպեու, սարքերի, սարքավորումների համար, էլէներգիայի, գազի, ջրի գծով ծառայությունների իարկանացման, առևտրով զբաղվող ընկերությունների կողմից սննդի գնման, պարարտանյութի, սերմի և գյուղատնտեսության հիմքի ներմուծման համար:

Վարկի տրամադրման ժամկետը մինչև 24 ամիս կլինի, իսկ առավելագույն գումարը 500 միլիոն դրամին համարժեք: Նա նշեց, որ «հարկային արձակուրդի» գաղափարը վատ գաղափար է համարում:

«Մենք համարում ենք, որ կարող են լինել որոշակի սոցիալական ճգնաժամային երևույթներ, դրա համար 25 միլիարդ դրամի չափով աջակցություն ենք նախատեսել»,-ասաց նա: