Այո, ես քմահաճույքներ ունենալու իրավունք ունեմ. Փաշինյան

Դիմացինն իրավունք ունի պաշտպանված լինելու իմ քմահաճույքներից, ես արժանապատվություն ունեմ, բայց  նույնպիսի վերաբերմունք  պետք է ունենամ դիմացինի արժանապատվության նկատմամբ

Եթե նախկինում մենք ասում էինք, որ 7-8 տոկոս տնտեսական  աճ ենք ունեննեալու եւ այդ թվերը լավ է տնտեսական հեղափոխության  համար, հիմա մենք ասում ենք` եկեք այդ թվերը մոռանանք   եւ դնենք մի կողմ: Ասյօր «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական աճի կանխատեսման մասին հարցին։

«Դա արդեն հետաքրքիր չի, հիմա արդեն նախատեսվում է համաշխարհային տնտեսության փլուզում, եւ այդ փլուզումը ունենալու  է ՀՀ-ի վրա ազդեցություն: Եթե նախկինում մենք ասում էինք, որ 7-8 տոկոս տնտեսական  աճ ենք ունեննեալու եւ այդ թվերը լավ է տնտեսական հեղափոխության  համար, հիմա մենք ասում ենք` եկեք այդ թվերը մոռանանք   եւ դնենք մի կողմ: Եկեք մտածենբք, մի բանի մասի, մաքսիսումը անենք, որ մենք կորոնավիրուսից մահվան դեպքեր կամ չարձանագրվեն, կամ արձանագրվեն հնարավորինս քիչ: Էս կորոնավիրոսը մեզ համար բացում է հնարավորություններ»,--ասաց նա:

Փաշինյանի կարծիքով` այս ամենի հետեւանքով պետք է փոխվի մեր վերաբերմունքը օրենքի նկատմամբ եւ դիմացինի նկատմամբ. «Այո, ես փռշտալու իրավունք ունեմ,  բայց դիմացինը իրավունք ունի պաշտպանվելու իմ փռշտալուց, ես քմահաճույքներ ունենալու իրավունք ունեմ, բայց դիմացինը իրավունք ունի պաշտպանված լինելու իմ քմահաճույքներից, ես արժանապատվություն ունեմ, բայց  նույնպիսի վերաբերմունք  պետք է ունենամ դիմացինի արժանապատվության նկատմամբ»:

 Ընդունելով տարբեր երկրների ղեկավարների այն կարծիքը, որ կորոնավիրուսն անտեսանելի պատերազմ է, Փաշինյանը հավելեց, որ սա նաեւ նոր հնարավորություն է նոր աշխարհ մտնելու համար: