«Եվրատեսիլ»-ը չեղարկվում է. պատճառը կորոնավիրուսն է

Մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին եւ շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն
եվրատեսիլ

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կչեղարկվի կորոնավիրուսի պանդեմիայի ֆոնին։ Այս մասին, վկայակոչելով իր աղբյուրները, հաղորդվում է հեռուստառադիոհեռարձակման իսրայելական կորպորոցիայի Twitter-ում։

Այս տեղեկատվությունը պաշտոնապես չի հաստատվել։

«Եվրատեսիլ»-ի Twitter-ի էջում մարտի 17-ին հաղորդվում էր, որ մրցույթի կազմակերպիչները հետևում են աշխարհում մշտապես փոխվող իրավիճակին եւ շուտով ավելի շատ տեղեկատվություն կբացահայտեն։ «Մենք հասկանում ենք, որ դուք անհամբերությամբ ցանկանում եք ավելի շատ նորություններ իմանալ «Եվրատեսիլ»-ի ճակատագրի մասին։ Խնդրում ենք, մնացեք մեզ հետ։ Մենք հույս ունենք, որ շուտով ավելի շատ տեղեկատվություն կունենանք»։