Մաքսիմ Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից.
«Աստված Ինքը ոչ մեկիս չի փորձում. չարն է Փորձիչը, սակայն Աստված կարող է թույլ տալ կամ թույլ չտալ չարի փորձությունը:
Երբ թույլ է տալիս, այդ միայն մեր անտանելի մեղքերի շատացման պատճառով է թույլ տալիս:
Փորձություններից ազատվելու համար՝ առաջնակարգ է ապաշխարությունը, Քրիստոսին ընդունելով որպես Փրկիչ ու Նրա Խոսքը պահելով, հոգեպես և մարմնապես սրբանալով, որովհետև Ասել է.
՛՛Սրբեր եղեք, քանի որ Սուրբ եմ Ես՛՛:
Մաքրության ու հիգենիայի կանոնները պահելով, որ վարակի ահից շատերս ենք պահում, մարմնավոր սրբանալու մեր դեռևս անկատար դրսևորումներն են, և հարկ է այդ ամենին հավելել՝ հավատալ Աստծուն՝ Սուրբ Երրորդությամբ և հոգևոր Դարձն ու Քրիստոսի մեր ճանաչողությունը, որպես Աստծո Միածին Որդին և Հորից մեզ Առաքված Փրկչի և միակ Կատարյալ ու անդավաճան Առաջնորդի»:
0Comments