Բենզինի գինը կնվազի. սպասվում է հայտարարություն. Գեղամ Գևորգյան

Նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս, այսինքն նավթի գնի 30 տոկոս անկումը կարող է բերել բենզինի գնի 3 տոկոս նվազեցման
գեղամ

Անկախ կորոնավիրուսից, միշտ էլ հիմնական սպառումը իրականացվում է խոշոր ցանցերում, հիմնական ազդեցությունը ունեն խոշոր ներկրողները, իսկ փոքր խանութներում միշտ էլ ապրանքները մի փոքր թանկ են եղել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՏՄՊՊՀ նախագահ գեղա Գեւորգյանը:

«Տոտալ վերահսկողություն անելու անհրաժեշտություն չկա, բայց եթե կունենաք դեպքեր, տվեք մեզ, մենք բազմաթիվ զսպող գործիքներ ունենք: Իրենք գերիշխող դիրք գրավող չեն, բայց մենք ունենք բացատրական աշխատանքներ տանող խումբ, կարծում եմ՝ այս իրավիճակում դա կկիրառենք»,-ասաց նա՝ հավելելով, որ շատ հաճախ ոչ հավաստի տեղեկատվությունն է խուճապ ստեղծում»,-ասաց նա:

«Դեպք է եղել, որ փոքր դեղատներից մեկը ալկոգելը թանկացրել էր, վարույթ ենք սկսել»,-ասաց ՏՄՊՊՀ նախագահը:

Նա հավաստիացրեց, որ որեւէ ապրանքի գնի բարձրացման համար հիմք չկա, եթե դա պայմանավորված չէ դոլարի փոխարժեքի տատանումով:

«Այս պահին բենզինի գնի հետ կապված վարույթ ունենք: Այսօր ռեգուլյար տեսակի բենզինն արժե 390 դրամ: Մենք հիմա բենզինի գնի նազեցում ենք ակնկալում դրսում, որը որոշակի ժամկետից հետո նաեւ Հայաստանի վրա կանդրադառնա: Նավթի գինը բենզինի ինքնարժեքի մեջ կազմում է 5-10 տոկոս, այսինքն նավթի գնի 30 տոկոս անկումը կարող է բերել բենզինի գնի 3 տոկոս նվազեցման: Շուտով հրապարակում կունենանք բենզինի գնի կանխատեսման հետ կապված դեպի նվազում»: