Բժիշկներին հաջողվել է կայունացնել Արոնյանի տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրել է․

«Գիշերը տեղեկացա Լևոն Արոնյանի կնոջ` Արիաննե Կաոլիի մասնակցությամբ ավտովթարի մասին:

Հեռախոսազրույց եմ ունեցել «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանի հետ:

Նրա խոսքերով` բժիշկներին հաջողվել է կայունացնել տիկնոջ վիճակը, այն գնահատվում է ծանր:

Առողջություն եմ մաղթում Արիաննե Կաոլիին»: