Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 833-ով՝ հասնելով 4499-ի:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ֆրանսիական աղբյուրին: Մահացածների թիվն ավելացել է 12-ով՝ հասնելով 91-ի:
ТАСС գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի իշխանությունները որոշում են կայացրել մարտի 15-ից փակել բոլոր ռեստորանները, կինոթատրոնները և գիշերային ակումբները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Այս մասին տեղեկացրել է Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը:
Վերջինս հայտնել է, որ դեղատները, լցակայանները և մթերային խանութները կշարունակեն բաց մնալ:
0Comments