Վրաստանն ու Թուրքիան փակեցին «Սարփի» անցակետը

Վրաստանի օդային հաղորդակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի սովորական ռեժիմով

Վրաստանն ու Թուրքիան կորոնավիրուսի տարածման պատճառով ժամանակավորապես փակում են ցամաքային սահմանը «Սարփի» անցակետում:

«Վրաստանի և Թուրքիայի կառավարությունների համատեղ որոշմամբ՝ քաղաքացիների տեղաշարժը մաքսային անցակետում ժամանակավորապես սահմանափակվում է կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով: Միևնույն ժամանակ օդային հաղորդակցությունը Թուրքիայի հետ կշարունակվի սովորական ռեժիմով»,- РИА Новости-ն մեջբերում է վրաց կառավարության մամլո հաղորդագրությունը:

Նշվում է, որ վրաց-թուրքական սահմանի մյուս՝ «Վալե» և «Կարծախի» անցակետերն աշխատելու են սովորական ռեժիմով: Սահմանափակումը վերաբերում է նաև բեռնափոխադրումներին: