Թուրքիան ու Ադրբեջանը դադարեցնում են տրանսպորտային հաղորդակցությունը

Որոշվել է ավիա և վերգետնյա հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, բացառությամբ բեռնափոխադրումների

Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իլհամ Ալիեւը շաբաթ օրը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են երկրների միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու անհրաժեշտության մասին՝ կապված նոր տեսակի կորոնավիրուսի տարածման հետ։ Այս մասին լրագրողներին հայտնել են թուրք առաջնորդի աշխատակազմում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային հարցեր։ Նաեւ որոշվել է ավիա եւ վերգետնյա հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին, բացառությամբ բեռնափոխադրումների՝ այն միջոցառումների շրջանակներում, որոնք ձեռնարկվում են կորոնավիրուսի դեմ»,- ասվում է հաղորդագրության մեջ։