Ժամանակն է փակել Էջմիածինը. «Իմ քայլի» պատգամավոր Սոֆյա Հովսեփյան

Մուտք ու ելք թույլատրել միայն սննդի մատակարարների, դեղորայքի ու բժիշկների համար

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինն ու միայն մուտք ու ելք թույլատրել սննդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Կարծում եմ ժամանակն է որոշ ժամանակով փակել Էջմիածինը և միայն մուտք ու ելք լինի սնունդի մատակարարների և դեղորայքի ու բժիշկների համար, շփումները դարձնել մինիմալ և համաճարակը արագ կվերանա։

Միայն հարևան պետությունը չի վարակ տարածող, քաղաքից քաղաք գնալու դեպքում էլ է տարածումը մեծանում»։