Սևանա լճի ափամերձ տարածքում կնոջ դի է հայտնաբերվել

Փրկարարներն ափից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են Գայանե Գ.-ի (1968 թ.) դին
սևանա լիճ

Մարտի 14-ին, ժամը 14:51-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղի՝ լճին ափամերձ տարածքում հայտնաբերվել է դի:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ափից մոտ 10 մ հեռավորության վրա հայտնաբերել են Գայանե Գ.-ի (1968 թ.) դին: