Ինչպե՞ս են մահանում կորոնավիրուսով հիվանդները. իտալացի բժիշկը մանրամասներ է հայտնել

Կորտելլարոն տեսազանգով միանում է հիվանդների հարազատների հետ և թույլ տալիս նրանց շփվել

Իտալացի բժիշկը, ով աշխատում է Միլանի հիվանդանոցներից մեկում, նկարագրել է կորոնավիրուսով հիվանդների կյանքի վերջին րոպեները։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Բժիշկ Ֆրանչեսկա Կորտելլարոն պատմել է, որ ծանր վիճակում գտնվող հիվանդները խնդրում են մահվանից առաջ հնարավորություն ընձեռնել տեսակցել իրենց հարազատներին և մտերիմներին։ Նշվում է, որ Կորտելլարոն տեսազանգով միանում է հիվանդների հարազատների հետ և թույլ տալիս նրանց շփվել։

«Գիտե՞ք, թե որն է ամենադրամատիկն այս ամեն ինչում, հետևել նրան, թե ինչպես են նրանք մահանում մենակության մեջ, լսել, թե ինչպես են նրանք աղաչում հնարավորություն տալ հրաժեշտ տալ իրենց երեխաներին և թոռներին»,-ասել է նա։

Բժշկի խոսքերով, հիվանդների գիտակցությունը տեղում է, և նրանք գիտակցաբար են դիմավորում մահը․ «Այնպիսի տպավորություն է, որ նրանք խեղդվում են և գիտակցում են դա»,-ասել է նա։