Ռոբերտ Քոչարյանի հարցով Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել

Իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել․ «Փաստ»

«Ինչպես հայտնի է, օրերս մեկօրյա այցով Բրյուսել էր մեկնել վարչապետ Նիկոլ Փաշի­նյանը:

Ու որքան էլ փորձ է արվում նրա ունե­ցած մի քանի հանդիպումները ներկայացնել որպես «բացառիկ հաջող», ստացվող տեղե­կություններն այլ բանի մասին են խոսում: Դիվանագիտական շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, իրականում այցն ու հանդիպումները բավականին ծանր են ստացվել:

Ու խոսքը միայն սահմանադ­րական փոփոխությունների հանրաքվեի մա­սին չէ, որի վերաբերյալ Փաշինյանը ուզում է ստանալ Եվրոպայի «դաբրոն»:

«Փաստի» աղբյուր­ները պնդում են, որ ծանր խոսակցություն­ներ են եղել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով: Ըստ տեղեկու­թյունների՝ Փաշինյանին ակնարկել են, որ Եվրոպան չի կարող աչք փակել անարդա­րությունների և կամայականությունների վրա: Միևնույն ժամանակ նշվել է, որ այս հարցով եվրոպական ատյանների որոշում­ները պատրաստ են, ուստի Հայաստանի գործող իշխանությունները ստիպված են լի­նելու ազատ արձակել Քոչարյանին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

«Փաստ»