Հիմա էլ ամենավերջին մորթապաշտի նման փախել է Սևան ու ընտանիքի հետ մեկուսացել. Միհրան Հակոբյան

«Մեկ-մեկ Երևանի քաղաքապետ Կարգինի Հայկոյին զանգեք, վախից լեղապատառ եղած չլինի»

Ամբողջ աշխարհը կորոնավիրուսի պանդեմիայի դեմ քայլեր էր ձեռնարկում, կարանտիններ սահմանում, փակում սահմաններ, քաղաքներ ու մի ողջ պետություններ մեկուսացնում և մինիմալի հասցնում արտաքին աշխարհի հետ շփումները, իսկ պողոսների վատչապետն ու խղճուկների իր թիմը մինչև երեկ «կորոնավիրուսն ու՞մ շունն ա» ասելով, հեգնելով, ոչ մի պրոֆիլակտիկ միջոց չձեռնարկելով ու ոչինչ չանելով՝ զանգվածային միջոցառումներ էր կազմակերպում, փողոցում «ռաստ եկած» առաջին իսկ մարդուն բրեժնևյան համբույրներ պարգևում: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։

«Հիմա էլ ամենավերջին մորթապաշտի նման փախել է Սևան ու ընտանիքի հետ մեկուսացել: Այսինքն՝ ոչ մի բանի ունակների իր խմբակով ոչինչ չձեռնարկելով, մատը մատին չտալով՝ վիրուսը բերեց բաց թողեց մարդկանց շրջանում, հիմա իր ամրոցում առանձնացել ու արձակուրդն է վայլում: Միրզոյան Արարատի բառերով ասած՝ է՞ս չեք, արա...», գրել է Մ.Հակոբյանը եւ հետգրություն թողել.

«Մեկ-մեկ Երևանի քաղաքապետ Կարգինի Հայկոյին զանգեք, վախից լեղապատառ եղած չլինի»: