Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը վարակվե՞լ է կորոնավիրուսով

Ի հեճուկս այս անհեթեթ լուրի՝ ես ինձ շատ լավ եմ զգում, և ինձ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժողովուրդ, պարա՞պ եք:

Ես չգիտեմ՝ ով է այս երիտասարդը, բայց անլուրջ է նման հայտարարություններ անելը, հատկապես, երբ այդքան խնդրում ու հորդորում ենք ապատեղեկատվություն չտարածել:

Ի հեճուկս այս անհեթեթ լուրի՝ ես ինձ շատ լավ եմ զգում, և ինձ մոտ կորոնավիրուս չի ախտորոշվել: Առողջ եղեք»: