Երկկողմանի թոքաբորբից մահացած կնոջ մոտ կորոնավիրուս է եղել․ Նունե Ավանեսյան

Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան

«Պարացելսուս» Հ/Կ նախագահ, բժիշկ Նունե Ավանեսյանի կարծիքով օրեր առաջ «Մարտունի» բժշկական կենտրոնից «Էրեբունի» ԲԿ տեղափոխված 23-25 տարեկան կնոջ մահվան պատճառը՝ կորոնավիրուսով վարակված լինելն է եղել, և որ նրան անգամ թեստ չեն արել, մինչդեռ կնոջ մոտ երկկողմանի թոքաբորբ է եղել․ 

«Թող Մարտունի ԲԿ-ի տնօրենը ցույց տա, որ տվյալ կնոջը կորոնավիրուսի թեստ են արել, այդ ժամանակ իմ կասկածները գուցե վերանան։ Կինն ունեցել է սուր շնչառական խնդիրներ, թոքաբորբ, այսօր փաստացի ունենք կորոնավիրուսի վարակման դեպքեր, ինչպես ասում են՝ «թասի ընկնելը առանց զրնգոց չի լինում»։ Ես չեմ պնդում, եթե կա փաստ՝ թող ցույց տան, բայց ոչ հետին թվով գրած։ Համոզված եմ, որ իրենք չունեն այդ թեստի արդյունքները, որովհետև չեն արել։ 

Գոյություն չունեն օպերատիվ շտաբեր, իրազեկման ճիշտ ուղի, որ մարդկանց մոտ խուճապ չլինի, գոյություն չունեն կազմակերպչական աշխատանքներ՝ դիմակներ, ալկոգելեր գնելու և դրանց գնային աճը վերահսկելու առումով։ Արսեն Թորոսյանը, երևի թե, տեղյակ չէ, որ գաղտնի շրջանում թեստը կարող է բացասական ցույց տալ։ Եթե այսպես շարունակվի՝ մենք օրական ոչ թե 2, այլ 22 դեպք էլ կունանք, որովհետև կանխարգելիչ ոչինչ չի արվում»,- նշեց Ավանեսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։