Պատասխան են տալու բոլորը՝ ովքեր կփորձեն, կամ փորձելու են խաթարել մեր ընտրությունները․ Վիտալի Բալասանյան

Օրենքը բոլորի համար մեկն է․ մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն

ԱՀ Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն այսօր՝ մարտի 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսին տեղեկացրեց, որ ինքը նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա հրատապ խնդիրները քննարկել է իր մրցակիցների հետ՝ փորձելով սկզբունքորեն բացառել առկա հոռի երևույթների առկայությունը Արցախում։

Նա հայտնեց նաև, որ մարզերից ստացված ահազանգերը ստուգելուց հետո գրավոր ուղերձով դիմել է ԱՀ Նախագահ Բակո Սահակյանին, ապա հանդիպել նրա հետ՝ արդարությունը վերականգնելու և ընտրապայքարի օրինականությունն ապահովելու պահանջով: «Օրենքը բոլորի համար մեկն է: Մեր երկրում այդ իմաստով արտոնյալներ չպետք է լինեն»,- ասաց Վիտալի Բալասանյսնը:

Մանրամասները՝ տեսանյութում