Էջմիածինում հարսանիքի ժամանակ կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել

Մնացած մասնակիցներից դեռ ոչ մի նորություն չկա

Երեկ մարտի 11 ին ԱՀԿ (ВОЗ) գլխավոր տնօրեն Գեբրեյեսուսը` Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ, հայտարարել է   որ նոր կորոնավիրուսի տարածումը ձեռք է բերել պանդեմիայի բնույթ:

Մարտի 11-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 118 հազար մարդ՝ աշխարհի 114 երկրում: Իսկ Հայաստանի Հանրապետությունում մարտի 11-ի դրությամբ հայտնաբերվել երեք նոր դեպք:

Բազմաթիվ զանգեր և նամակներ եմ ստանում մեր հայրենակիցներից, որոնք հարց են տալիս` ի՞նչ է պանդեմիան: Համաճարակ, ինչը բնորոշվում է վարակիչ հիվանդությունների խիստ տարածմամբ ողջ երկրում, սահմանակից պետությունների տարածքում, երբեմն՝ աշխարհի բազմաթիվ երկրներում:

Եվ այսօր ամբողջ աշխարհում իրարանցում է COVID19-ով պայմանավորված, իսկ PR նախարարը դեռ պնդում է, որ «հատուկ միջոցներ» կիրառելու կարիքը չկա, հայտարարում է որ ձեռք բերովի դեպքեր են և լոկալ տարածում չկա:

Լավ, ես չեմ կարողանում հասկանալ այս մարդը իսկապես չի տիրապետում իրավիճակին, կամ էլ մենք այնքան հզոր և զարգացած առողջապահական համակարգ ունենք,որ չենք վախում վտանգներից:

Ըստ համցանցում տարածված լուրերի` լրագրող Վաչիկ Գրիգորյանը ուղիղ եթերով հայտնեց, որ Էջմիածին քաղաքում կորոնավիրուսի ևս մեկ կասկածելի դեպք է հայտնաբերվել:

Պարզվում է Էջմիածինում հարսանիքի ժամանակ երեք մարդու ինքնազգացողությունը վատացել է և նրանց «Շտապ օգնության» կանչով տանելուց հետո հայտնաբերվել է COVID19 :

Մնացած մասնակիցներից դեռ ոչ մի նորություն չկա: Դե իհարկե դեռ մոտ օրերս չի լինելու, չէ որ կառավարությունը չի կարող հանրահավաների տեմպը գցել, մենք հո հասարակ ազգ չենք ,մենք վախենալու ոչինչ չունենք: Ի՞նչ կարանտին, ի՞նչ պանդեմիա, համ էլ մերը հո չինականը չի, այլ որակով իտալականնա...

Թորոսյան հրաժարականդ գրի.........

Պարացելսուս Աջակցություն Բժիշկներին ՀԿ-ի նախագահ Նունե Ավանեսյան