Ժամանակ եմ տվել Հայաստանի իշխանություններին․ Վիտալի Բալասանյան․ տեսանյութ

ՀՀ-ն շատ վտանգավոր խաղերի մեջ է ներքաշել իրեն

ՀՀ սահամանին հակառակորդի կողմից իրականացվող սադրանքների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ԱՀ նախագահի թեկնածու, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

-Հակառակորդն  ակտիվացել է ՀՀ սահմանների ուղղությամբ, երեկ մենք զոհ ենք ունեցել, օրերս նաև դիվերսիոն ներթափանցման փորձ էր եղել: Ձեր կարծիքով ինչո՞ւ է մարտավարությունը փոխել:

Մարտավարությունը ժամանակ առ ժամանակ փոխում է, բայց ասեմ ավելին՝ ՀՀ իշխանության վարած սխալ քաղաքականության արդյունքն է:

Այն, ինչ մենք վերջերս լսեցինք, ոչ թե մասնակիցը եղանք, տեսանք՝ ինչպիսի քաղաքականություն է վարում ՀՀ քաղաքական իշխանությունը: Ժամանակին խոսում էր, որ ամեն ինչ անելու է, որպեսզի ԱՀ-ն վերականգնվի բանակցային գործընթացում, դրանից հետո Դուշանբեի «վերելակային դիվանագիտությունը» եղավ, այնուհետև, Բարտիսլավայում հնչեցրած հայտարարությունները, երբ խոսում են Ղարաբաղի «ադրբեջանական» համայնքի մասին, այնուհետև  արտաքին գործերի նախարարը օգտագործում է «Ղարաբաղի ներկայացուցիչ» տերմինը, այնուհետև, Աննա Նաղդալյանը խոսում է, որ Արցախում  մարտի 31-ին տեղի է ունենալու «Արցախի ժողովրդի ներկայացուցչի ընտրություն»:

Այս բոլորը բերում է նրան, որ ՀՀ-ն շատ վտանգավոր խաղերի մեջ է ներքաշել իրեն՝ Բրտիսլավա, Ժնև, Մյունխեն:

Մենք բոլորս տեսանք, թե ինչի մասին է խոսքը, ես բարձրաձայնել եմ՝ համատեղ բնակավայրի մասին է խոսքը:

Փակագծերը լրիվ չեմ բացի, ժամանակ եմ տվել թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի իշխանություններին, որպեսզի ձեռնպահ մնան այն փաստաթղթերից, մանավանդ, որոնք քննարկվել են Ժնևում և Մյունխենում:

Տեսանյութը՝ Tert.am-ի