Կանչիր երջանկությունդ

«Ես անպայման կհասնեմ իմ երջանկությանը», կրկնելով այդ բառը՝ դուք ձեր նպատակը մոտեցնում եք ձեզ և որոշ ժամանակ անց ձեզ զգում եք իսկապես երջանիկ մարդ

ա

Հաջողություն: Այո՛, հաջողությունը սիրում է, երբ իրեն անունով են կանչում: Բայց այս բառը պետք է ինքնավստահ արտաբերել եւ միայն դրական տրամադրությամբ: Երբեք մի ասեք՝ «Եթե ինձ հաջողությունը ժպտար…»:  Դրա փոխարեն ասեք՝ «Ես հավատում եմ, որ ինձ այսօր երջանկությունը կժպտա…»:

Երջանկություն: Երջանկությունն այն է, ինչին դուք ձգտում եք: Հիշեցրեք ձեզ այդ նպատակի մասին ամեն օր եւ վստահությամբ նայեք ապագային՝ «Ես անպայման կհասնեմ իմ երջանկությանը»: Կրկնելով այդ բառը՝ դուք ձեր նպատակը մոտեցնում եք ձեզ եւ որոշ ժամանակ անց ձեզ զգում եք իսկապես երջանիկ մարդ:

Սեր: Ինքդ քեզ եւ շրջապատող աշխարհը սիրելու ունակությունը հաջողության գրավականն է, որը չի սիրում անզգա մարդկանց: Հիշեցրեք, ասեք մտերիմներին ձեր զգացմունքների մասին, եւ մի վախեցեք սեր խոստովանել աշխարհին: Ասեք՝ «Ես սիրում եմ այս աշխարհն իր գեղեցկության եւ հնարավորությունների համար, որոնք բացված են իմ առջեւ: Եւ աշխարհը ձեզ փոխադարձությամբ կպատասխանի: Բարեկեցություն: Եթե դուք հաճախ օգտագործեք այս բառը, եւ հատկապես, եթե բարեկեցություն ցանկանաք այլ մարդկանց, դուք կյանքից կսկսեք իսկապես բարիք ստանալ եւ հաջողությունը դեպի ձեզ կշրջեք:

ա

Երախտագիտություն: Ճակատագիրը թիկունք է դարձնում նրանց, ովքեր սովոր են միայն ստանալ՝ փոխարենը ոչինչ չտալով: Այդ պատճառով ձեր հաջողությունների համար երախտագիտություն հայտնեք մտերիմներին, հաջող դասավորված հանգամանքներին, նրանց, ովքեր ձեզ թեկուզեւ աննշան, բայց օգնել են՝ արտաբերելով հենց «շնորհակալ եմ» բառը: Եվ հաջորդ անգամ հաջողությունը իր բարեհաճությունից դարձյալ չի զրկի ձեզ:

Նվաճում: Որպեսզի ձեր բոլոր գործերը հաջողությամբ պսակվեն, հաճախ արտաբերեք այս բառը: Այդ կերպ ինքներդ ձեզ կտրամադրեք հաջողության եւ կհասնեք ցանկալի արդյունքին:

Ինքնավստահություն: Ինքնավստահությունը հաջողակ մարդկանց հիմնական զգացողություններից է: Եթե դուք հավատաք ձեզ, ապա Ճակատագիրը ձեր նկատմամբ բարեհաճ կգտնվի: Այս բառի հաճախակի կիրառումը կօգնի ձեզ վստահել ձեր ուժերին, հավատալ ինքներդ ձեզ, նույնիսկ եթե սկզբնապես կասկածներ ունեիք: Հավատ: Որպեսզի հանգամանքները հաջող դասավորվեն, հարկավոր է հավատալ կյանքին: Ձեզ համար կարեւոր գործից առաջ հաճախ խոսեք հավատի մասին՝ «Ես հավատում եմ կյանքին: Ես գիտեմ, որ հանգամանքները կդասավորվեն իմ օգտին»:

Առողջություն: Հաջողության գրավականը ֆիզիկական եւ բարոյական առողջությունն է: Բացասական բառերը, հիվանդությունների մասին քննարկումները եւ բողոքներն ինքնազգացողությունից ոչ միայն դեպի ձեզ են ձգում խնդիրները, այլեւ վատթարացնում են օրգանիզմի վիճակը: Իսկ ահա «առողջություն» բառը դրական այլ բառերի զուգորդմամբ կնպաստի, որ դուք միշտ ձեզ լավ զգաք:

ա

Հույս: Հույսը մարդուն ստիպում է հավաքել ուժերը բռունցքի մեջ եւ առաջ շարժվել նույնիսկ ամենածանր իրավիճակներում: Ասեք՝ «Ես լավ բանի հույս ունեմ», եւ հաջողությունն անպայման ձեզ կլսի եւ կարդարացնի ձեր հույսը: Փոխեք ձեր կյանքը դեպի լավը՝ օգտագործելով ճիշտ բառեր: Ձեր երջանկությունը ձեր ձեռքերում է: Թող Ճակատագիրը միշտ պարգեւատրի ձեզ իր բարեհաճությամբ:

ա

Աղբյուրը՝ news.am և Creu